Թուրքիան աջակցել և աջակցում է Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին. դեսպան

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի Հանրապետությունը և նրա արտաքին քաղաքականությունը վերջին 30 տարիների ընթացքում աջակցում են Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը։


"Թուրքիայի կառավարությունը միշտ հաստատել է, որ եթե Վրաստանը կարիք ունենա ՆԱՏՕ-ի պաշտպանական վարժանքների կամ նրա պաշտպանունակության ամրապնդման տարբեր միջոցառումների, Թուրքիան միշտ պատրաստ է աջակցել նրան: Թուրքիան միշտ աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ–ին, և այսօր մենք նույն դիրքորոշումն ունենք", - հայտարարել է նա։


Ըստ Ֆաթմա Ջերեն Յազգանի, Անկարան միշտ պատրաստ է օգնել Թբիլիսիին իր եվրաատլանտյան ձգտումներում եւ ուրախ կլինի "այսօր տեսնել Վրաստանը ՆԱՏՕ-ում":


"Մեր դիրքորոշումը չի փոխվել, այլ ամրապնդվել է, ինչը կապված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ "Թուրքիան ՆԱՏՕ–ին անդամակցելու ճանապարհին վճռական աջակից կլինի Վրաստանին: Այն դեպքում, երբ վրաց ժողովուրդը եւ Վրաստանի կառավարությունը շարունակում են ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը, Թուրքիան վճռական կողմնակից կլինի Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին", - հավելել է Յազգանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109643