Մինչ ՀՀ նախագահը հոտընկայս ծափահարում էր Զելենսկու հակառուսական ելույթին. Զոհրաբյան

Մինչ Դավոսի ֆորումին Հայաստանի անվտանգության երաշխավոր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոտընկայս ծափահարում էր Զելենսկու հակառուսական ելույթին, Երեւանում, իր նստավայրի մուտքին, փակցրեցինք Արցախի դրոշը, որ հետ գալուց հիշի, որ ինքը դիտորդ ու ռոյալ նվագող չի:


Այս մասին Facebook-ի իր էջին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


Այսօր առավոտից ընդդիմությունը շրջափակել էր նախագահի նստավայրը:


VERELQ-ը հիշեցնում է, որ «Դիմադրության» շարժման կողմնակիցները մայիսի 25-ի վաղ առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները: Ընդդիմադիրները շրջափակել էին ՀՀ նախագահի նստավայրը, թեև նախագահը երկրում չէ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109625