Արևմուտքը փորձում է խաթարել ՀԱՊԿ երկրների դաշնակցային հարաբերությունները. Շոյգու

Ռուսաստանը համապարփակ աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ դաշնակիցներին՝ կազմակերպության միասնությունը խաթարելու Արևմուտքի նպատակաուղղված աշխատանքի համատեքստում, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։


«Արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու համար: Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա: Օգտագործվում են անթաքույց սպառնալիքներ, շանտաժներ, ինտրիգներ: Այս ամենը մեզանից պահանջում է ավելի մեծ համախմբվածություն, ավելի ակտիվ և պարզ գործողությունների համակարգում: Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109558