Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունները։
«Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երրորդ հանդիպումը։ Մենք հուսով ենք, որ կտեսնենք կոնկրետ քայլեր՝ դեպի տեւական խաղաղություն հաստատելու խթան:
ԵՄ-ն շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության ջանքերում», - գրել է Բորելը Twitter-ում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109529