Մամուլ. Կարելի է միայն կարեկցել մեր պետությանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ գրել էինք, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը նույնպես գլխավորելու է Մհեր Գրիգորյանը: Երիտասարդ հեղափոխականները կարծես թե հասկացել են, որ կարեւոր հարցերում ոչ թե երիտասարդ տգետներին է պետք առաջ քաշել, այլ՝ փորձառու տարեցներին: Սակայն հանձնաժողովի մյուս անդամների կենսագրությանը, վարքուբարքին ծանոթանալով՝ կարելի է միայն կարեկցել մեր պետությանը: Մեր սահմանների հարցերը կարգավորելու են նախարարների մի խումբ տեղակալներ, որոնց անունները գրեթե ոչինչ չեն ասի ընթերցողին, երկուական անձ` զինված ուժերից եւ ԱԱԾ-ից, Կադաստրի կոմիտեի նախագահի երկու տեղակալները, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է միայն դիտորդի կարգավիճակում հետեւել Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Նա մինչ օրս որեւէ կերպ չի արտահայտել իր վերաբերմունքը մայիսի 1-ից սկսված զանգվածային անհնազանդության ակցիաների մասին: Ընդ որում՝ երկրորդ դեպքն է, որ ՀՀ նախագահը հենց այդպիսի պատասխան է տալիս պաշտոնապես իրեն ուղղվող հարցին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն առաջին անգամ մայիսի 5-ին էր ստացել ՀՀ նախագահի պատասխանը, որում ասվում էր. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Հաշվի առնելով այդ պատասխանից հետո տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կողմից քաղաքացիների հանդեպ իրականացված բռնության, վնասվածքների դեպքերը, զանգվածային ձերբակալութուններն ու կալանավորումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը եւս մեկ անգամ հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն: Այս անգամ եւս ստացանք նույնաբովանդակ պատասխան, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հանրապետության նախագահի մեկնաբանությունը Ձեր բարձրացրած հարցերի վերաբերյալ անփոփոխ է. մեկ անգամ եւս նշենք. Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Հետաքրքիր է՝ ինչ պետք է լինի անհնազանդության ակցիաների ընթացքում կամ հետեւանքով, որ հանրապետության նախագահը վերջապես որոշի կարծիք հայտնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից խորհրդարանում կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը, իսկ վաղը Նիկոլ Փաշինյանը կայցելի խորհրդարան՝ մասնակցելու հերթական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին։ Այս անգամ կպաշարե՞ն արդյոք ընդդիմադիրները խորհրդարանի շենքը՝ նախորդ քառօրյայի օրինակով, երբ բազմահազարանոց երթով շարժվեցին դեպի ԱԺ շենք, սակայն չճեղքեցին ոստիկանական պատնեշը: Շրջափակեցին շենքը եւ Փաշինյանին հրաժարականի պահանջ ներկայացրին` խորհրդարան գործուղելով մի խումբ ընդդիմադիրների` Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ։  Ընդդիմադիրները երեկ հրաժարվեցին այս հարցին պատասխանել: Որոշ տեղեկություններով, շարժման ներսում քննարկում են սցենարը, սակայն դեռեւս որոշում չեն կայացրել, իսկ քննարկումները հույժ գաղտնի են պահում, որ իշխանությունը նախապես տեղեկացված չլինի։ Չնայած իշխանությունն ամեն ընդդիմադիրի ամենաքիչը երկուական ժուչոկ է կցել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատներն օրերս հանդիպել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ։ Հանդիպման օրակարգում այն հարցն է եղել, թե ինչո՞ւ քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը: «Փաստ» թերթի տեղեկություններով, մոտ չորս ժամ տևած հանդիպումը զոհվածների ծնողներին ու հարազատներին չի բավարարել, նրանք իրենց հարցերի պատասխաններն այդպես էլ չեն ստացել: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ հանդիպման ժամանակ կրքերը նույնիսկ թեժացել են, Քյարամյանի պահվածքը նյարդայնացրել է ներկաներին: Ասում են՝ ՔԿ ղեկավարի և հարազատներից մեկի միջև նույնիսկ տեղի է ունեցել քաշքշուկ: Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանին։ Համապատասխան ճշտումներ անելուց հետո Թադևոսյանը հետ զանգահարեց և ասաց. «Որևէ քաշքշոց չի եղել»։ Մեր ճշգրտող հարցին, թե փաստորեն ծնողների և պարոն Քյարամյանի հանդիպումը շատ նորմալ է անցե՞լ, որևէ միջադեպ չի եղե՞լ, եղավ հետևյալ արձագանքը. «Դուք ասեք (երևի՝ գրեք-խմբ.) այն, ինչ ես ձեզ ասացի»: 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր, զոհվածի եղբայր Արսեն Ղուկասյանը հետևյալ կերպ արձագանքեց մեր ունեցած տեղեկությանը. «Օրը կգա, բարին հետը, ամեն ինչ կիմանաք։ Հիմա որևէ մեկնաբանություն այդ հարցի վերաբերյալ չեմ անի։ Մենք խոսում, քննարկում, որոշում ենք, հետագա ընթացքի մասին դուք կիմանաք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի փոխտնօրեն, ՔՊ-ական Մարգար Մարգարյանը ծառայողական ավտոմեքենայով Կապանի զբոսայգում որոշել է շումախերություն անել։ Ականատեսները մեզ պատմեցին, որ պաշտոնյան ծառայողական ավտոմեքենայով՝ սեւ «Նիսան»-ով, զբոսայգում տեղադրված Հունան Ավետիսյանի արձանին հարակից աստիճաններով իջել է՝ քարուքանդ անելով աստիճաններն ու հարակից պատնեշը։ ՔՊ-ականներն ամեն ինչ արել են, որ միջադեպը կոծկվի, հատկապես՝ ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ում սանիկն է Մարգար Մարգարյանը: Ավելին, պատգամավորն ամեն ինչ անում է, որ վերջինիս կենսոլորտային հիմնարկի տնօրեն նշանակի, եւ բարեխոսել է Կապանի համայնքապետ Փարսյանի մոտ, որ Մարգարյանն անձամբ կփոխհատուցի վնասը: Մեզ ասացին նաեւ, որ Մարգար Մարգարյանի համբավն անգամ հասել է նախարար Սիմիդյանին, ով բավարարվել է նախատելով, ու պաշտոնյան շարունակում է իր աշխատանքը. Սիմիդյանի մոտ էլ բարեխոսել է Արայիկ Հարությունյանը, ով Դավիթ Դանիելյանի մտերիմն է: Երեկ Մարգար Մարգարյանը փորձեց հերքել միջադեպը։ «Հո տրակտոր չե՞մ վարում, որ աստիճանների վրայով քշեմ»,- ասաց նա։ Կապ հաստատեցինք «Զանգեզուր» կենսոլորտային հիմնարկի տնօրեն Արման Մկրտչյանի հետ, ով, լսելով հարցը, սկզբում հրաժարվեց պատասխանել։ Երբ ասացինք, թե ինչպես է իր ղեկավարած հիմնարկում հանդուրժում նման պաշտոնյայի, խոստովանեց։ «Դեռ պիտի ճշտենք` ինչպես է եղել, տարբեր ասեկոսեներ են պատմում»,- ասաց նա ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանել»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների հանձնարարությամբ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խոշորացույցով հետևում են ընդդիմադիր հայացքներ ունեցողների սոցցանցային ակտիվությանը, և իշխանության ներկայացուցիչներին ուղղված՝ ոչ միայն հայհոյանք կամ վիրավորանք պարունակող, այլև այդպիսի միտք ենթադրող (ասենք՝ համառոտագրությամբ) գրառումների կամ «քոմենթների» դեպքում հերթով կանչում են բացատրություններ ու պարզաբանումներ տալու։ Նշենք, որ կանչվում են ընտրողաբար՝ հիմնականում այն անձինք, ովքեր առավելապես ակտիվ են թե՛ վիրտուալ տիրույթում, թե՛ «փողոցում», այսինքն՝ մասնակցում են ընդդիմության ցույցերին և չեն թաքցնում իրենց քաղաքական դիրքորոշումը։ Մեզ հասած տեղեկություններով, «հրավիրվածները» որպես հակափաստարկ ներկայացնում են իշխանությանը սպասարկող շրջանակների կողմից տարբեր ընդդիմադիր գործիչներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ՝ «սքրինշոթերով», սակայն իրավապահների կողմից ոչ մի ռեակցիա չի դրսևորվում։ Այսինքն, գործ ունենք իրավապահ համակարգի ընդգծված միակողմանի գործունեության հետ, երբ նույն արարքը իրավապահները «նկատում» են միայն ընդդիմադիրների դեպքում, սակայն աչք են փակում «նիկոլամոլների» պարագայում: Ի դեպ, իրավապահների կողմից «հրավիրվածներից» մի քանիսն ասում էին, որ առանձնազրույցների ժամանակ քննիչներն էլ են դժգոհում, նշում են, որ արդեն զզվել են այս ամեն ինչից, կարևոր գործերով զբաղվելու փոխարեն ստիպված են նման անլուրջ բաների վրա ծախսել իրենց ժամանակը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին վերջերս մի խնդրանքով է դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի խիստ հավաստի տեղեկություններով՝ Դավթյանը Ռուսաստանի գործընկերոջը խնդրել է իրեն «Համագործակցության» մեդալ շնորհել հետագայում այն ճիշտ տեղում ու ճիշտ նպատակին ծառայեցնելու համար: «Բացարձակ հերյուրանք է, իրականության հետ որեւէ կապ չունի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Համագործակցության համար հուշամեդալը, նշենք, պաշտոնավարման ժամկետը լրացող Դավթյանին հետագայում կարիերան Ռուսաստանում դասավորելու ու շարունակելու համար կարող է պետք տալ: Թեեւ հստակ չէ՝ ՀՀ գլխավոր դատախազը վերընտրվելու ցանկություն կամ հնարավորություն կունենա, թե ոչ, բայց, ըստ մեր տեղեկությունների, իշխանություններն այս պաշտոնի համար բոլորովին այլ մարդու թեկնածություն են դիտարկում:


Այս տարվա հունվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ գլխավոր դատախազին «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով էր պարգեւատրել: Հաղորդագրությունը կարդացողներն այն տպավորությունն էին ստանում, թե Վլադիմիր Պուտինն անձամբ ու միայն Դավթյանին է պարգեւատրել, այնինչ նմանատիպ հուշամեդալներ ՌԴ նախագահն ավելի քան 3000 դատախազի է շնորհել: Դեռեւս 2021-ի ապրիլի 20-ին ՌԴ նախագահ Պուտինի կողմից ստորագրված հրամանի մեջ նշվում է՝ «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հուշամեդալով ովքեր են պարգեւատրվելու. դրանք թե՛ ՌԴ, թե՛ նախկին ԽՍՀՄ երկրների՝ համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող անձինք են: Այնպես որ, նմանօրինակ մեդալներ, Դավթյանից բացի, 3 հազարի հասնող տարբեր այլ մարդիկ էլ ունեն: Հիմա ՀՀ դատախազը առանձին ուշադրություն ու մեդալ է ուզում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին: Գաղտնիք չէ, որ հայտարարագիր ներկայացնելուց նաեւ այլ փաստաթղթեր էլ են անհրաժեշտ, երբեմն բանկերից քաղվածքներ, նոտարից ու կադաստրից տեղեկանքներ եւ այլն, ու այս հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել: Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը: Դրա հետեւանքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը երբեմն խափանվում է: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, որն ի պատասխան հայտնեց. «Այդպես չէ, որ շատերը չեն ներկայացրել հայտարարագիրը: Բավականին թվով հայտարարատուներ ներկայացրել են արդեն, բայց սովորաբար բոլորը այդ վերջին պահին են լրացնում. այդպես չէ, որ խնդիր են ունեցել: Ծանրաբեռնվածությունը զուտ կայքի հասանելիության խնդիրն է, տեխնիկապես արդեն դժվար է սպասարկում, մեկ էլ զանգերն են շատ, բայց, նախորդ տարիների համեմատ, ավելի է կատարելագործվել գործընթացը եւ այս պահին ավելի բարվոք վիճակում է», – նշեց նա: Հավելենք, որ հայտարարագիր լրացնելը խիստ կարեւոր գործընթաց է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, սակայն անգամ իշխանական շատ գործիչներ դրան մատերի արանքով են նայում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ահազանգում են, որ շուրջ մեկ ամիս է՝ դադարեցված են Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ պատերազմից ամիսներ անց, երբ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածի 21 կիլոմետրն իշխանությունները նվիրեցին ադրբեջանցիներին, Սյունիքի մի քանի գյուղ մնաց գրունտային այս ճանապարհի հույսին։ Գորիս-Կապան մայրուղու Որոտանի հատվածում եւ Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետեր դրեցին նախորդ տարվա նոյեմբերին, եւ շուրջ 9 գյուղ հայտնվեց անկլավի կարգավիճակում։ Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհն ամենակարճն է, որով ամիսներ շարունակ այդ գյուղերի հետ կապ է պահպանվում՝ հաց եւ մթերքներ հասցվում։ Անցած ամիսներին այս ճանապարհի վրա շինաշխատանքներ էին ընթանում, որոնք պարբերաբար դադարեցվում էին սողանքների պատճառով: Սակայն ավելի քան մեկ ամիս է՝ առհասարակ որեւէ աշխատանք չի ընթանում: Համայնքների բնակիչները լսել են, որ ադրբեջանական կողմի պահանջով են աշխատանքները դադարեցվել, քանի որ այդ ճանապարհը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին եւ հետագայում չի կարող, այսպես կոչված, որպես «միջանցք» ծառայել ադրբեջանցիների համար: Ըստ տեղի բնակչության, այս ավտոճանապարհն է Փաշինյանի ասած Էյվազլին եւ մյուս գյուղերը կապելու Նախիջեւանին: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ադրբեջանցիներն ուզում են, որ բարեկարգ ու միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհով երթեւեկեն: Տարածքային կառավարման նախարարությունից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են դադարեցվել աշխատանքները։ Մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որին աստված գիտի, թե երբ կպատասխանեն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109507

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel