ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նիստը տեսակոնֆերանսի միջոցով վարելու է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նշվում է, հանդիպման մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109346