«Դիմադրության» շարժման մասնակիցները երթ են իրականացնում Երևանում:
Քիչ առաջ նրանք Բաղրամյան 26-ում էին՝ նախագահական նստավայրի մոտ, որտեղ նրանց վանկարկումների տակ տեղի ունեցավ Հայաստան պաշտոնական այցով ժամանած Լիտվայի նախագահի ընդունման արարողությունը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են "ամոթ", "Նիկոլ դավաճան", "Նիկոլ մարդասպան", "առանց թուրքի Հայաստան": Ոստիկանները չեն թողնում, որպեսզի երթի մասնակիցները մոտենան նախագահականի դարպասներին՝ նրանք շղթա են կազմել քաղաքացիների ու Բաղրամյան 26-ի միջև:
Երթի մասնակիցները հայտարարեցին բարձրախոսով, որ եկել են Լիտվայի նախագահին տեղեկացնելու, որ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի բանակցելու հայ ժողովրդի անունից:
Այս պահին երթը շարունակվում է կենտրոնական փողոցներով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109323