Ճանապարհի փլուզում Երևանում. Ծիծեռնակաբերդի խճուղին երկու կողմից փակ է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 20-ին ժամը 06:55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։


Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։


Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109318