Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը Մոսկվան դիտարկում է որպես առանցքային հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, սա նաև առանցքային խնդիր է տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համար։
Զախարովան նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
«Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կապի մեջ են, որպեսզի մշակվեն որոշումներ ընդունելի բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Զախարովան։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109222