ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը հայտնում է, որ այսօր գործընկերների հետ միասին այցելել են Արմավիր ՔԿՀ.
"Այսօր Աղվան Վարդանյանի, Աննա Գրիգորյանի հետ այցելել ենք Արմավիր ՔԿՀ, տեսակցել քաղաքական հայացքների համար բանտարկված պայքարի մեր ընկերներին՝ Ազատին, Արամայիսին, Ալեքսանին, Ավետիքին Չալաբյան։ Գերասիմ Վարդանյանին տեսնել չհաջողվեց՝ տեսակցության արգելքի պատճառով։
Մեր ընկերները ուժեղ են, անկոտրում, նույնը ակնկալում են մեզանից, պայքարը շարունակվում է",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109210