Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ:
Հիշեցնենք, որ խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109205