Թուրքիայի, ՌԴ, Ուկրաինայի և ՄԱԿ-ի կոնտակտային խումբը կքննարկի հումանիտար հարցերը

Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերով կոնտակտային խմբի հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկած մարդասիրական հարցերով կոնտակտային խումբ կա, այդ թվում՝ ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան: Մենք նախատեսում ենք առաջիկա օրերին տեխնիկական մակարդակով հանդիպում կազմակերպել»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109150