Մայիսի 17-ին տեղական ժամանակով ժամը 17:03-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը 13:03-ին) ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93⁰ և արևելյան երկայնության 45.15⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ազատամուտ, Դիտավան, Այգեհովիտ, Լուսաձոր, Խաշթառակ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109121