Մոսկվան Հայաստանում բողոքի ակցիաները դիտարկում է որպես երկրի ներքին գործ և չի միջամտում համապատասխան գործընթացներին։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա Հայաստանի ներքին գործն է. այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, և այն ամենը, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք գիտենք այս մասին և չենք խառնվում այդ գործընթացներին»,- ասել է փոխնախարարը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109090