Ուկրաինայում տիրող իրավիճակը չի խարխլի Մոսկվայի և Թեհրանի ռազմավարական հարաբերությունները, Իրանը կփորձի օգտագործել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են, և մենք թույլ չենք տա, որ որևէ խնդիր փչացնի այդ հարաբերությունները: Մենք կփորձենք օգտագործել այս ռազմավարական հարաբերությունները Մոսկվայի հետ և մեր լավ հարաբերությունները Կիևի հետ՝ վերջ դնելու այս պատերազմին և վնասին, ինչին դիմանում են այս տարածաշրջանը և հենց տարածաշրջանի ժողովուրդները»,- ասել է Խատիբզադեն։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109051