Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ հարաբերություն­ների ամրապնդումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային:


Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Լեհաստանի հետ բարեկամական հարաբերություն­ների և կառուցողական երկխոսության շարունակական ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում։


Վստահ եմ, որ առկա են բոլոր նախադրյալները համատեղ ջանքերով մեր երկրների փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար»:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109005