Մեր պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը

Ադրբեջանում անհանգստացած են ուժգնացող հականիկոլական շարժումուց։ Բանը հասել է նրան, որ Բաքուն ուղիղ հայտարարում է՝ այդ մարդիկ չպետք է գան իշխանության ու նրանց հետ մենք չենք բանակցի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

"Փաստորեն մեր ազգային պայքարը լուրջ սպառնալիք է Էրդողան-Ալիեւ-Փաշինյան հակահայկական օրակարգի իրագործմանը։

Ուրեմն շարժումը ճիշտ ուղու վրա է։

Պետք է էլ ավելի մեծացնել ճնշումը, որ թշնամին իմանա՝ հայը ծնկի երբեք չի գալու։

Նիկոլ, էս ի՞նչ օրն ես ընկել, որ մնացել ես Բաքվի քարոզչության պաշտպանության հույսին։

Իսկ դու՞ք, այ դրան ծառայողներ, վաղն ի՞նչ եք ասելու ձեր սերունդներին…ասելու եք՝ պապիկը, էրդողանն ու ալիեւը նույն գործն էին անու՞մ…

Ասել մեր լոռեցիքին՝ մի բուռ խոտ ուտեիք, ավելի լավ է",- գրել է Շարմազանովը։


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108988