ՀՀ ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 14-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է:


Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:  Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108959