Արևմուտքը փորձում է փչացնել ՀԱՊԿ և ԵԱՏՄ երկրների հարաբերությունները. Լավրով

Արեւմտյան երկրները փորձում են վնասել դաշնակցային հարաբերությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։


Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դուշանբեում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ նրա գործընկերները դեմ են առևտրային և նյութատեխնիկական կապերի փլուզմանը միտված Արևմուտքի միակողմանի գործողություններին։


«Մենք քննարկել ենք իրավիճակը Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ կապված այն փորձերը, որոնք անում են մեր արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ, ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամներ։ Փորձեր՝ ուղղված տարածաշրջանում նրանց ազդեցության ուժեղացմանը՝ վնասելով հարաբերություններին ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է Լավրովը։


ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի բոլոր մասնակիցները հանդես են եկել Համագործակցության հեղինակության ամրապնդման օգտին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108882