Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

 


Մայիսի 12-ին Դուշանբեում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում Դուշանբեում»,- Տելեգրամի իր ալիքում գրում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


VERELQ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108835