ԱՄՆ-Եվրամիություն ազատ առևտրի գոտու շուրջ տարվող բանակցությունները տապալվել են. գերմանացի պաշտոնյա

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Անդրատլանտյան ազատ առեւտրի գոտու (TTIP) ստեղծման շուրջ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները փաստացի ձախողվել են: Այս մասին գրում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

«ԱՄՆ-ի հետ բանակցությունները փաստացի տապալվեցին, քանի որ մենք՝ եվրոպացիներս, չենք ցանկանում ենթարկվել ամերիկյան պահանջներին: Բանակցություններում ոչինչ տեղից չի շարժվում»,- ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է փոխկանցլերը:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն բանակցում են արդեն շուրջ 3 տարի: Կողմերը հույս ունեն դրանք ավարտին հասցնել 2016 թվականին: Համաձայնությունը ենթադրում է մի շարք ապրանքների համար սակագների չեղարկում, ծառայությունների շուկայի ընդլայնում, կարգավորման ոլորտում համագործակցության ամրապնդում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10872