Լավրով. Քրդերին չի կարելի օգտագործել Սիրիայի մասնատման համար

Քրդերին չի կարելի օգտագործել Սիրիայի մասնատման համար. դա շղթայական ռեակցիա կառաջացնի, ինչը ոչ մեկի շահերից չի բխում: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Վստահ եմ, որ քրդերը պետք է սիրիական պետության մաս կազմեն, խնդրի լուծման մի մասը լինեն, ոչ թե վերածվեն մի գործոնի, որը կօգտագործվի Սիրիան պառակտելու համար: Իսկ դա շղթայական ռեակցիա կառաջացնի ամբոջղ տարածրջանում, դա ոչ ոքի շահերից չի բխում»,-ասել է Լավրովը:

Նա հավելել է նաև, որ Սիրիայի ղեկավարության համաձայնությամբ՝ այդ երկրում միայն ռուսական և իրանական զորամիավորումներ կան:

«Սիրիայում բազմաթիվ երկրների զինվորականներ կան, զինված ուժեր, որոնք այնտեղ են առանց Սիրիայի ղեկավարության համաձայնության: Սիրիայի ղեկավարությունը համաձայնություն է տվել միայն ռուսական և իրանական զորակազմերի ներկայությանը»,-ասել է Լավրովը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10866