Թուրքիայում շարունակելու են աշխատանքից ազատվել բոլոր նրանք, ովքեր երբևէ կապ են ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Anadolu» գործակալության հաղորդմամբ, նա հայտարարել է, որ «Ալլահի օգնությամբ երկրի զինված ուժերում եղած ու զինվորական համազգեստի տակ պատսպարված այդ դավաճանները կմաքրվեն երկրից»:
«Նրանք մաքրվելու են նաև ոստիկանության համակարգից: Եթե իրենք ինքնակամ չլքեն համակարգը, մենք կգտնենք ու կմաքրենք նրանցից մեր շրջապատը: Գտնելու ենք և արմատախիլ անենք բոլորին, ինչպես քաղցկեղը», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ շարունակում են պայքարել, որպեսզի Գյուլենն արտահանձնվի Թուրքիային ու նաև սպառնացել, որ Թուրքիան պատրաստ է խզել կապերը բոլոր այն երկրների հետ, որոնք կանգնած են Գյուլենի կողքին:
«Աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ասել ենք՝ կա՛մ նա, կա՛մ մենք», - հավելել է Էրդողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10863