ԼՂՀ ՊՆ. Հանգստյան օրերին հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10862