Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. ՊՆ

Մայիսի 6-ին N զորամասում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:


Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը և մարտական խնդիրների իմացությունը։


Զինծառայողները հրահանգավորվել են մարտական հերթապահության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108528