Մամուլ. Աղվան Հովսեփյանը մերժել է Սասուն Խաչատրյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը: Նիստին Աղվան Հովսեփյանը ուշագրավ հայտարարություններ արեց՝ նշելով, որ այս երեք տարվա ընթացքում ուղերձներ է ստացել համապատասխան մարմիններից, նախազգուշացումներ, որ եթե հանկարծ փորձի բացակայել երկրից, իր որդիներն անմիջապես կկալանավորվեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ուժային կառույցների ղեկավար կազմը՝ Գլխավոր դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը, ԲԴԽ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ-ն, ուշադիր, շունչները պահած հետեւել են Հովսեփյանի ելույթին՝ սպասելով, թե իրենց էլ կանդրադառնա, սակայն Հովսեփյանը անդրադարձավ միայն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին, թե ինչպես է նա դիմել, որ Քննչական կոմիտեում քննիչ աշխատի, սակայն ստացել է մերժում: Ավելի ուշ Աղվան Հովսեփյանին է դիմել Սասուն Խաչատրյանի հայրը` Արաբկիրի դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, սակայն նրա խնդրանքը եւս չի բավարարվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «80-ականների զենքերի ամոթալի էջը փակված է», «80-ականների զենքի էջը փակում ենք». երկու մտքի հեղինակն էլ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է: Առաջին հայտարարությունն արել է պատերազմից առաջ՝ 2020-ի հունվարի 20-ին, երկրորդը՝ պատերազմից հետո՝ 2021-ի մայիսի 5-ին: Քանի որ ոչ միայն վարչապետը, այլեւ նրա թիմակիցները նախկինում արած հայտարարություններից հետ կանգնելու ու «դա չենք նկատի ունեցել» ասելու բնավորություն ունեն, ապա թե՛ Փաշինյանի, թե՛ նրա խոսքը որպես աքսիոմ ընդունողների համար մանրակրկիտ բացատրենք՝ «փակված է»-ի ու «փակում ենք»-ի լեզվաբանական տարբերությունը: Առաջինի դեպքում «փակված» հարակատար դերբայը ստորոգյալի մի մասն է՝ ստորոգելին: Օժանդակ բայի հետ ստորոգյալ դառնալով՝ ցույց է տալիս կատարված եւ ավարտված գործողություն, ժամանակը՝ անցյալ: «Փակում ենք»-ը նույնպես նախադասության ստորոգյալն է, նրա ժամանակը, սակայն, անկատար ներկան է, այսինքն՝ գործընթացը դեռեւս չի ավարտվել, խոսքին զուգահեռ այն իրագործվում է: 80-ականների զենքի էջը փակելու տրամաբանության մեջ էին տեղավորվում, ըստ երեւույթին, Փաշինյանի մեկ այլ՝ «Սու-30»-ների մասին հայտարարությունները: «Այսօր շատ կարեւոր օր է մեզ համար, որովհետեւ ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը համարվող «ՍՈՒ-30ՍՄ» մակնիշի գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ»,- 2019-ի դեկտեմբերի 27-ին հպարտորեն հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: 44-օրյա պատերազմից հետո, սակայն, պարզվեց, որ գերժամանակակից ՍՈւ-երն առանց հրթիռի են եղել. «Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիսին են բերվել, եւ, այո, չենք հասցրել հրթիռները մինչեւ պատերազմը ձեռք բերել»: 44-օրյա պատերազմից հետո բանակի վերականգնման ու զինված ուժերի վերազինման աշխատանքների մասին լիազոր մարմինը՝ Պաշտպանության նախարարությունն առ այսօր որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, ու այդպես էլ բաց է մնում, թե, ի վերջո, «ամոթալի» այդ էջն օրվա իշխանությունները դեռ բացում-փակում են, թե բավարարվում են, օրինակ, զինվորին ելակ տալը որպես չլսված ձեռքբերում ներկայացնելով»:


«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ներքաղաքական կյանքում լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է, անորոշ է երկրի ապագան, իսկ քաղաքացին մնացել է սոցիալտնտեսական խնդիրների բեռի տակ` «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, Պաշտպանության նախարարությունն էլի պարգեւավճարներ է շռայլում: Գտել են հարմար պահը` հերթական պարգեւավճարները մեջ-մեջ անելու համար: Այսպիսով` աշխատանքային գործունեության ընթացքում աչքի ընկնելու համար ՊՆ որոշ աշխատակիցներին տարվա առաջին եռամսյակի արդյունքների համաձայն խրախուսելու նպատակով` մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ պարգեւատրում են ստացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականները, օգնականները, որոշ վարչության պետեր եւ ոչ ավել, ոչ պակաս ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը: Այո°, ինչպես նկատեցիք, այս շարքում չկան սահմանին կանգնած սպաներ, զորամասերի հրամանատարներ: Ավելին` նախարարության կուլիսներում շշուկներ են պտտվում, որ պարգեւատրման են արժանացել մարդիկ, որոնք ընդամենը վերջերս են պաշտոնի նշանակվել եւ պարգեւատրման են արժանացել ոչ թե աշխատանքային գործունեության մեջ աչքի ընկնելու, այլ Սուրեն Պապիկյանի «բերած կադրը» լինելու համար: Ի դեպ, նշենք, որ պարգեւավճար ստացած պաշտոնյաների աշխատավարձը սկսվում է առնվազն 400 հազարից, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուրի պարգեւավճարը եւս 400 հազար եւ ավելի է: Իսկ նախարարության ստորին օղակները, որոնք տքնաջան աշխատանք են իրականացնում, նույնիսկ կեսդրույքաչափով պարգեւավճարի չեն արժանացել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ապրիլի 17-ից Երեւանի Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը սկսեց շուրջօրյա պայքար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մայիսի 1-ից փակ է Երեւանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակը, եւ արդեն չորս օր է՝ առավոտից մինչեւ կեսօր, պարալիզացված են մայրաքաղաքի եւ Հայաստանի մի շարք մարզային ճանապարհներ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ հետաքրքրվել՝ ինչ է նա մտածում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի եւ դրա հանգուցալուծման մասին: Հետաքրքրվել էինք նաեւ՝ որպես նախագահ՝ ինչ է անում երկրում ներքաղաքական լարվածության հանգուցալուծման համար: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրմանը՝ հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանրապետության նախագահը հետեւում է Հայաստանում ընթացող բոլոր գործընթացներին: Առանձին դեպքերում դրանց արձագանքելու կամ դիրքորոշում ներկայացնելու պարագայում համապատասխան հրապարակայնությունը կապահովվի»: Թերեւս դրական է, որ ՀՀ նախագահը գոնե հետեւում է իրադարձություններին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ հորդորել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին նստել սեղանի շուրջ եւ հանգուցալուծել իրավիճակը՝ հանուն ՀՀ-ի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Ռոբերտ Խաչատրյանին երեկ կառավարության նիստից հետո փորձեցինք մեկ-երկու հարց ուղղել իր ոլորտից։ Բայց պարոն Խաչատրյանը շատ տարօրինակ պահվածք ցուցաբերեց՝ հին նիկոլական նախարարների պես լրագրողներից ու հարցազրույցից խույս տալով։ Մի կերպ համոզելուց հետո համաձայնեց կանգնել ու լսել մեր հարցը, թե ինչ նոր ծրագրեր, նոր գաղափարներ ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հայկական արտադրության ԱԹՍ-ների ոլորտում ի՞նչ նոր զարգացումներ կան։ Մի խոսքով, բացառապես իր ոլորտին վերաբերող հարցեր՝ Արցախը հանձնելուց ու հազարավոր զոհերից չէինք հարցնում։ Բայց Խաչատրյանն ուշադրությամբ հարցը լսելուց հետո պատասխանեց․ «Հիմա պատրաստ չեմ էս հարցին պատասխանել», ու արագ հեռացավ։ Թերեւս կարելի էր այս պատասխանը վերագրել այն հանգամանքին, որ նախարարը մի քանի օր առաջ է նշանակվել եւ անպատրաստ ու անտեղյակ է ոլորտից, բայց նա մինչ այդ եղել է նույն գերատեսչության փոխնախարար․ այս պաշտոնին է նշանակվել 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։ Ուստի կարող ենք արձանագրել, որ 7 ամսվա ընթացքում այս անձը, զբաղեցնելով նախարարությունում բարձր պաշտոն, չի հասցրել ծանոթանալ ոլորտին եւ պատասխանել տարրական հարցերի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները, ավելի ճիշտ՝ հանրությանը ծանոթ դեմքերը, արդեն մի քանի շաբաթ է՝ խուսափում են հանրային վայրերից, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ այցելելուց՝ վախենում են, որ ընդդիմադիրների ու նրանց աջակիցների թիրախում կհայտնվեն, ինչպես իրենց աջակիցները՝ Արմեն Մարտիրոսյանը, Սոս Ջանիբեկյանը հայտնվեցին։ Այսպիսի զգուշավորություն մեկ էլ պատերազմից հետո է եղել, երբ Փաշինյանի թիմակիցները քաղաքում ոտքով չէին շրջում, ոչ էլ պատգամավորական պետհամարանիշներով մեքենաներով։ Նրանցից ոմանք անգամ սանրվածքներն էին փոխել եւ թիկնապահներ վերցրել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 4-ին Ազգային ժողովի մոտ ընդդիմության սպասվող հանրահավաքին ընդառաջ ԱԱԾ-ն հայտարարեց, թե օպերատիվ տվյալներ է ստացել, որ ընդդիմադիրները որոշել են զավթել խորհրդարանի շենքը, մինչդեռ դա տեղի չունեցավ։ Կարող ենք ասել, որ իշխանությունն ԱԱԾ-ի միջոցով փորձում է վախի մթնոլորտ ձեւավորել եւ ցուցարարների մի մասին հետ պահել պայքարից ու հնարավոր բախումներից։ Երեկ մեր լրագրողն այդ մասին հարցրել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Նախ, իմ խորին համոզմամբ, այդ օրը ԱԺ-ի վրա հարձակում գործելու պլանը կար, եւ երկրորդ՝ եթե ԱԱԾ-ն այդպիսի հայտարարությամբ կանխարգելել է, որ մեր որոշ գիտակից քաղաքացիներ չգան միտինգի ու մասովկան ապահովեն, ապա դրանում ոչ մի վատ բան չկա»,- ասել է նա եւ առաջարկել․ «Եթե ընդդիմադիր գործընկերների հանրահավաքի թափը երեկ կոտրվել է, ապա կարող են այսօր անել նման հանրահավաք։ Պետք չէր 15։30-ին հանրահավաք կազմակերպել, էդ գլխակերները խաղաղ ցուցարարներին մտցնեին խորհրդարան, եւ տեղի ունենար անդառնալին»։ Այսինքն՝ միայն դո՞ւք եք խաղաղ հավաքներ անում, մարդիկ ընտանիքներով եկել էին հանրահավաքի, որ հետո խորհրդարա՞ն «զավթեին»։ «Ես Ձեզ պաշտոնապես հայտարարում եմ․ եթե Դուք կարողանաք 94 թվականից հետո մի հատ հանրահավաք նշեք, որը տեղի է ունեցել 15։30-ին, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ։ Նիկոլ Փաշինյանը 3 անց կես հանրահավաք չի արել, նման հավաք չի եղել, որ նպատակային հարձակվեն Ազգային ժողովի վրա»։ Մոռացել եք՝ 2018-ի հոկտեմբերի 2-ին, երեկոյան պաշարեցիք խորհրդարանի շենքն ու պարտադրեցիք ընտրությունների որոշում ընդունել, հիմա էլ մարդիկ հավաքվում էին, որ ԱԺ հարցուպատասխանի ժամին վարչապետին հրաժարական պարտադրեին։ «Թող էսօր հավաքվեն, կառավարությունը խորհրդարանում էր, ու պետք է այդպես կանխարգելեին»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Արցախի գլխավոր դատախազը խորհրդարանում հայտարարեց, որ կառավարության կազմում մեղադրյալ կա՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել, եւ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱՀ նախագահին՝ կասեցնելու մեղադրյալ-նախարարի պաշտոնավարումը, բայց տեւական ժամանակ է՝ պատասխան չեն ստացել։ Մենք գրել ենք, որ Խանումյանին պաշտոնում պահողն իր համերկրացի Նիկոլ Փաշինյանն է, սակայն Խանումյանին ոչ թե իր «զեմլյակը» լինելու համար է հովանավորում, այլ այն պատճառով, որ սորոսական համարվող շրջանակները վերջինիս հովանավորում են։ Երեկ լուրեր շրջանառվեցին, թե մոտ օրերս Արայիկ Հարությունյանը Խանումյանին ազատելու է նախարարի պաշտոնից, բայց նշանակելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, ինչը նշանակում է, որ ԱՀ նախագահականում Փաշինյանը կունենա սեփական աչքն ու ականջը։ Լուրը պաշտոնապես ճշտել չհաջողվեց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան դոլարը տարօրինակ խաղեր է տալիս: Մե՛կ ցնցումների մեջ է ընկնում, մե՛կ կրկին արժեւորվում: Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին դոլարի կուրսը թռավ՝ դառնալով 525 դրամ, ապա, ապրիլի 4-ից սկսած, սկսեց կայունանալ: Այդ օրը ՀՀ բանկերը 486 դրամով էին վաճառում դոլարը: Սակայն հետագա օրերին դրամը սկսեց աստիճանաբար արժեւորվել, դոլարի փոխարժեքն օրական 1-4 դրամով նվազում էր: Մայիսի 2-ին դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը բանկերում 446.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 453.00 դրամ: Հետագա օրերին դոլարի չնչին արժեւորում եղավ՝ 1,5-4 դրամով, երեկ՝ մայիսի 5-ին, ամերիկյան կանաչը սկսեց նոր վերելք: Մեկ օրում բարձրացավ 14 դրամով: ՀՀ բանկերի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը 465.00 դրամ էր, իսկ վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 469 դրամ: Վերջին տարիներին կուրսը տատանվում էր 480-500 դրամի միջակայքում: Այս տատանումներին անմիջապես արձագանքեց շուկան:


Երեւանյան որոշ սուպերմարկետներ մայիսի 4-ին զեղչեր հայտարարեցին: Ողջ օրվա ընթացքում Նորքի զանգվածի «Զովքը» եւ դրա հետեւից նաեւ MG ցանցը 50 տոկոսով իջեցրին վաճառվող ողջ տեսականու գինը՝ վաճառելով ներսի ողջ ապրանքը: Այս խանութների առաջ հերթեր գոյացան: Փոխարժեքի փոփոխության տարբեր բացատրություններ կան: ԿԲ-ն դա պայմանավորում է ՌԴ-ից ժամանածների՝ այստեղ ծախսվող փողերով հյուրերի ներհոսքն ավելացրել է արտարժույթի առաջարկը մեր շուկայում: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, մարտի սկզբից մոտ 100 հազար ռուսաստանցի է եկել Հայաստան, որոնք բանկերում հաշիվներ են բացում, ընկերություններ գրանցում, ակտիվներ են բերում, վճարվում են դոլարով: «Միջազգային այցելուների զգալի ներհոսքն արտացոլվում է ծառայությունների ճյուղի բարձր աճում եւ ընդլայնում ամբողջական պահանջարկը: Դա նպաստում է Հայաստանի Հանրապետության արտաքին հաշվեկշռության բարելավմանը եւ արժութային շուկայում դրամի արժեւորմանը»,- երեքշաբթի հաշվետու ելույթի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Սարգսյանը: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դոլարի արժեւորումն ունի ներքին պատճառ. «Մարտի 15-ին Կենտրոնական բանկը 1,25 տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով թանկացնելով դրամը, ու դոլարը սրա արդյունքում արժեզրկվեց:


Բացի դա, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ռուսական բանկերն ու ընկերությունները պատժամիջոցների տակ ընկան, եւ մենք, օրինակ, տարեկան 1 մլրդ դոլարի չափով փող էինք փոխանցում էներգակիրների համար, բայց Ռուսաստանի քաղաքականության արդյունքում էլ դոլար չենք փոխանցում, ռուբլի ենք փոխանցում: Էն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», օրինակ, ամսվա կտրվածքով 40 մլն դոլար բանկից առնում էր, փոխանցում էր ՌԴ, հիմա ռուբլի է առնում, փոխանցում ՌԴ: Այսինքն՝ պահանջարկը մեր ներքին շուկայում նվազել է: Սրա արդյունքում օրվա կտրվածքով մոտ 10 միլիոնի դոլարային ավելցուկ ունենք»: Դոլարի մեր ընդհանուր շրջանառությունը հաշվի առնելով, որը կազմում էր մինչեւ 30-40 մլն դոլար, 10 միլիոնի ավելցուկը լուրջ թիվ է: Ինչո՞ւ ԿԲ-ն չմիջամտեց նման կտրուկ արժեզրկմանը: «Դա չարվեց դիտավորյալ,- պատասխանում է Պարսյանը,- քանի որ նպատակ ուներ, որ դոլարն արժեզրկվի, եւ դա թույլ կտար ներկրվող ապրանքների գները նվազեցնել: ԿԲ-ն դրանով էր հետաքրքրված»: Բայց գները չիջան, չէ՞:


Ըստ Պարսյանի՝ ստացվեց մի իրավիճակ, որից տուժեց արտահանողը: «Մոտ 15 տոկոս եկամուտը, դրամական արտահայտությամբ, կորցրին: Դրսի փողով ապրող ընտանիքների կենսամակարդակը, որոնց դոլար էին ուղարկում, նվազեց դարձյալ 15 տոկոսով»: Սուրեն Պարսյանը եւս մի պատճառ է նշում, որն ազդում է դոլարի կուրսի վերջին օրերի վերելքի վրա՝ քաղաքական անկայունությունը: «Սովորաբար քաղաքական անկայունության պայմաններում օտարերկրյա ներդրողները, նաեւ տեղացիները, իրենց գումարը վերածում են դոլարի, եւ պահանջարկը շուկայում մեծացավ: Նրանք, ովքեր ավելցուկ ունեին ու հանում էին վաճառքի, հիմա պահում են դոլարը: Հիմա դոլար վաճառողներ չկան, գնորդներն են շատացել»,- ասում է նա: Ի դեպ, Իսպանիայից ժամանած մեր հայրենակիցներից մեկը պատմեց, որ արտարժույթի տատանումներ ու անհասկանալի պահվածք նկատվում են նաեւ Եվրոպայում․ այնտեղ էլ եվրոն է խիստ արժեզրկվել՝ հավասարվելով դոլարին։ Եվ, առհասարակ, եվրոպական երկրներում թանկացումներ են, եւ դժգոհություններ են կուտակվում, մարդիկ համարում են, որ իրենք ամերիկյան քաղաքականության զոհերն են եւ տուժում են ԱՄՆ-ի գլոբալիստական նկրտումների պատճառով։ Տուժում են ե՛ւ կենսամակարդակի առումով, ե՛ւ ռուսական հսկայական շուկան կորցնելով, ե՛ւ նորանոր վտանգների հետ առերեսվելով»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/108475

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel