Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Իրան

Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հայտարարել է Թուրքիայի նախագահի Թեհրան մոտալուտ այցի մասին։


Ըստ Iran Press-ի, Թավրիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Չեթին Թաները հինգշաբթի հանդիպել է Թավրիզի առեւտրի, արդյունաբերական, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսական պալատի ղեկավար Յունես Ջայլեի հետ և անդրադառնալով երկու երկրների մշակութային նմանությանը, ինչպես նաեւ Արեւելյան Ադրբեջանի մեծ ներուժին, ընդգծել է այդ հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը: Նա ասել է. "Անհրաժեշտ է ջանքեր գործադրել երկկողմ համագործակցության ընդլայնման համար":


 


Անդրադառնալով համաշխարհային տնտեսության բարձր արագությանը և այս ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությանը, Թաները հավելել է, որ թուրքական ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել Թավրիզում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/107717