Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը նվազել է, բայց մահացությունների թիվն աճել է. ԱՀԿ

Անցած շաբաթ COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը նվազել է, մինչդեռ դրանից մահացությունների թիվը աճել է։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխանցում է РИА Новости-ն։


2022 թվականի մարտի 21-27-ը ընկած շաբաթվա ընթացքում նոր վարակների թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 14%-ով, ասվում է ԱՀԿ-ի ամենշաբաթյա վերլուծության մեջ։ Սակայն նույն ժամանակահատվածում շաբաթական նոր մահերի թիվն աճել է 43%-ով։


Կազմակերպությունը կարծում է, որ դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է Չիլիում և Միացյալ Նահանգներում COVID-19-ից մահացությունների սահմանման փոփոխություններով, ինչպես նաև Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում «հետահայաց ճշգրտումներով»:


Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում հայտնաբերվել է ավելի քան 10 միլիոն նոր դեպք և ավելի քան 45․000 մահ, ըստ ԱՀԿ-ի տվյալների:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/106568