Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության հետ կապված երկու հրամանագիր են հրապարակել, որոնք նախատեսում են ավելի քան 2 հազար ոստիկանների եւ 300 զինծառայողների պաշտոնանկություն, որոնց կասկածում են պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Այս մասին գրում է Lenta-ն:
Իշխանություններն ավելի լայն լիազորություններ են ստացել, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս հեռահաղորդակցական ընկերություններ փակել: Ընդ որում, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրվել բանակի հրամանատար նշանակել:
Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ կատարեցին հուլիսի 15-ին: Խռովության ընթացքում 246 մարդ զոհվեց՝ չհաշված հեղաշրջման կազմակերպման մասնակիցներին, ավելի քան 2.1 հազար մարդ վիրավորվեց: Դրանից 5 օր անց երկրում արտակարգ դրություն սահմանվեց:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10599