Էդմոն Մարուքյան, թե՞ Արամ Սարգսյան. ՔՊ-ն չի շտապում

Հանրապետության նախագահը hունվարի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում հրաժարականից անմիջապես հետո քննարկումներ է ծավալվել ՀՀ նախագահի հավանական թեկնածուների վերաբերյալ: ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում, որը տեղի է ունեցել հունվարի 25-ին, լրագրողներին հետաքրքրել է Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ խորհրդարանական իշխող ուժի կարծիքը:


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանն այս պահին ունի փաստացի նախագահ:


«Նման իրավիճակում ժամանակավրեպ ենք համարում նոր թեկնածուի հարցը քննարկելը. օրենքը դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: Այժմ նախագահի պաշտոնը թափուր չէ, ուստի կքննարկվի նոր թեկնածուի հարցը, երբ այն թափուր լինի»,-ընդգծել է պատգամավորը:


Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահի՝ այլ երկրի քաղաքացի լինելուն վերաբերող հարցին, Վահագն Հովակիմյանը նշել է, որ դա իրավապահ մարմինների ուսումնասիրության հարց է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102264