Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը մնացել է անփոփոխ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2021թ-ի արդյունքները։ Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2021-ին նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ (49 միավոր), իսկ ստանդարտ սխալի չափը հավասար է 3.76-ի (2020-ին այն հավասար էր 3.50-ի): Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։


2021թ․-ի ԿԸՀ-ի Հայաստանի հաշվարկի համար օգտագործված տվյալների աղբյուրների մասին տե՛ս սույն փաթեթի «2021 թ. Կոռուպցիայի ընկալման համաթիվը հաշվարկելու համար օգտագործված աղբյուրները» նյութը։ Հարկ է նշել, որ Հայաստանի ԿԸՀ-ն հաշվարկելու համար օգտագործվել են այն նույն աղբյուրները, ինչ նախորդ՝ 2020 թվականին։ Այդ աղբյուրներն են Բերթելսմանի հիմնադրամի 2022 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (BF (TI)), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2021թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (FH), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2020թ. վարկանիշը (GI), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2021թ. Ուղեցույցը (PRS), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2021 թ-ի հրապարակումը (VDEM) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2020թ. հրապարակումը (WEF): Գծապատկեր 1-ում ներկայացված են Հայաստանի ԿԸՀ արժեքները 2012թ․-ից մինչև 2021թ. ընկած ժամանակահատվածում:


180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2021 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի, Հունաստանի և Նամիբիայի հետ կիսում է 58-ից 61-րդ տեղերը (2020 թ.-ին Հայատանը նույնքան միավորով 180 երկրների շարքում կիսում էր 60-ից 62-րդ տեղերը):


Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ՝ Հայաստանը, ինչպես և նախկինում, ներառված է Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Աղյուսակ 1-ում բերված է Արևելյան Եվրոպա –Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 2021թ. ԿԸՀ դասակարգման աղյուսակը:


Ինչպես երևում է աղյուսակից, տարածաշրջանի19 երկրների շարքում Հայաստանը, ինչպես նախորդ տարի, զբաղեցնում է 2-րդ տեղը: Այս տարածաշրջանում Հայաստանը, զիջում է միայն իր հարևան Վրաստանին, որի ԿԸՀ 2021թ. արժեքն է 55 (համաշխարհային դասակարգման աղյուսակում կիսում է 45-ից 48-րդ տեղերը):


Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից, առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր): Գծապատկեր 2-ում ներկայացված են Հայաստանի և հարևան երկրների ԿԸՀ 2012-2021 թթ. արժեքները:


Ինչպես և 2020 թվականին, ԵԱՏՄ անդամ մյուս բոլոր երկրների ԿԸՀ արժեքները շարունակում են ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ արժեքից: Մասնավորապես՝ Բելառուսի 2021 թ. ԿԸՀ արժեքը 41 միավոր է (82-ից 84-րդ տեղեր), Ռուսաստանինը՝ 29 (136-ից 139-րդ տեղեր), Ղրղզստանինը՝ 27 (144-ից 146-րդ տեղեր), իսկ Ղազախստանինը` 37 միավոր (102-ից 104-րդ տեղեր): Գծապատկեր 3-ում բերված են Հայաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ԿԸՀ 2012-2019 թթ. արժեքները:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102240

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel