Մամուլ. Քոչարյանը հորդորել էր Սերժ Սարգսյանին Արմեն Սարգսյանին չբերել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանի հրաժարականը նոր իրողություններ է ստեղծում երկրում։ Իշխանությունը կարող է առաջիկայում ամբողջությամբ միաբեւեռ դառնալ։ Մարդիկ այժմ քննարկում են, թե ինչպես հայտնվեց Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռին։ Հիշում են, որ այդ շրջանում տարբեր անուններ էին շրջանառվում, մասնավորապես՝ Վազգեն Մանուկյանի անունը, սակայն Սերժ Սարգսյանի մի հայտարարությունը, թե լեզուներ տիրապետող անձ է ընտրվելու, պարզ դարձրեց, որ խոսքն Արմեն Սարգսյանի մասին է։ Մեր տեղեկություններով, հենց այդ շրջանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է երրորդ նախագահի հետ եւ հորդորել է Արմեն Սարգսյանին չբերել՝ հիմնավորելով իր տեսակետը։ Մեր աղբյուրներն ասում են, որ այդ զրույցից հետո Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առանց այն էլ լարված հարաբերություններն առհասարակ խզվեցին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, եւ ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Փետրվարի 17-27-ը ՀՀ-ն նոր նախագահ կունենա։ Նախագահին խորհրդարանն է ընտրում։ Թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը, այսինքն՝ 27 հոգի, ինչը նշանակում է, որ թեկնածու կարող է առաջադրել ե՛ւ 71 հոգանոց ՔՊ-ն, ե՛ւ ընդդիմությունը։ Հրաժարականի լուրը դեռ չէր տարածվել, արդեն սկսեցին քննարկել, թե ում թեկնածությունը կառաջադրվի։ Թիմակիցները սկսեցին շրջանառել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունները։ Սակայն ՔՊ-ում քիչ հավանական են համարում այս թեկնածությունները։ Կարծում են՝ յուրային նախագահ կընտրվի, որը կդառնա պաշտոնի տեղապահը՝ մինչեւ Սահմանադրության փոփոխությունը։ Քննարկվում են ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անունները։  Հնարավոր է, որ բոլորովին այլ տարբերակ լինի։ Ընդդիմադիր դաշտում քննարկում են միասնական թեկնածու առաջադրելու հարցը։ Բայց բացառում են նախկին նախագահների՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ անգամ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Իսկ համացանցում ֆլեշմոբ էր սկսվել՝ ՄԻՊ Արման Թաթոյանի թեկնածության շուրջ։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Սակայն, դատելով նրա հանդեպ Փաշինյանի եւ ՔՊ-ի վերաբերմունքից, դա գրեթե բացառված է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Մենք Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի իմանանք, թե ինչում են նրան մեղադրում։ Գրավոր հարցեր փոխանցեցինք եւ ստացանք գրավոր պատասխան։ Նա սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»: Մեր հարցերի պատասխանները՝ առաջին բացահայտումներով, կհրապարակենք թերթի վաղվա համարում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը դեմ չէ ընդլայնված լիազորությունների դեպքում նախագահ լինել, համենայնդեպս այդպիսի հայտարարություն նա արել է 2020 թվականի վերջում Գյումրիում հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Պաշտոնական հաղորդագրության մեջ թռուցիկ է ներկայացված սահմանադրական փոփոխությունների հատվածը, եւ մեծ տեղ է հատկացված նրա այն կարծիքին, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն մեկուկես տարի անց: «Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձեւն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես՝ երիտասարդները», – նշված է հայտարարությունում: Սակայն, այս ամենից զատ, նախագահը չի թաքցրել, որ եթե երկրում կառավարման համակարգ փոխվի, եւ անցում կատարվի նախագահական կամ կիսանախագահական համակարգի, նա դեմ չի լինի իր թիմով մասնակցել ընտրությունների: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց գյումրիաբնակ քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը եւս մասնակցել է Արմեն Սարգսյանի այդ հանդիպմանը: «Նա ասել է, որ եթե ապագայում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ, ապա ինքը չի բացառում, որ իր թիմը կկազմի եւ ակտիվորեն կմասնակցի քաղաքական գործընթացների: Նա մանրամասն նշում էր, թե ինչպես է պատկերացնում տնտեսության զարգացումը եւ այլ հարցեր: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի համար ճանապարհ է հարթում, քանի որ նա անծայրածիր հնարավորություններ ունի», – նշեց նա: Իհարկե, սա վարկածներից մեկն է. ավելի լայն շրջանակներ չեն բացառում, որ նա հեռացավ իր պաշտոնից՝ գիտակցելով, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանի կողմից կարող են որոշումներ կայացվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունների հետ անցած տարեվերջին ծագած կոնֆլիկտը, երբ Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ասուլիսին Արցախից կոշտ արձագանքներ հնչեցին, շարունակություն ունի։ Հիշեցնենք․ Փաշինյանը գրեթե բաց տեքստով ասել էր, որ Արցախի անկախության եւ կարգավիճակի հարցում հույսեր փայփայելն անիմաստ է։ Նրա հայտարարություններին արձագանքել էր անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հայտարարելով․ «Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որեւէ վերապահման ու զիջման ենթակա չէ, եւ այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից»: Օրերս Պապիկյանի հարսանիքին մասնակցելու համար Երեւան ժամանած Արայիկ Հարությունյանը երեկ մասնակցել է նաեւ Արցախի հարցերով կառավարությունում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ Փաշինյանն ասել է․ «2022-ին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին: 2021-ին այդ թիվը գերազանցել է 100 մլրդ դրամը»: ՔՊ-ական շրջանակներում երեկ տարակուսած էին, ասում էին, որ կոնֆլիկտի օրերին Փաշինյանը թիմին ասել էր, որ պատերազմից հետո ահռելի օգնություն եմ ուղարկել Արցախ, բայց դրա պատկառելի մասը հայտնվել է «Արայիկի եւ նրա մերձավորների գրպանում», անգամ ասել էր՝ եթե հիմա սկսեմ քննել էդ գործը, կասեն՝ քաղաքական հետապնդում է մեր դեմ, ուստի չեմ անում։ Երեկ նրանք հարցնում էին՝ եթե 21-ին Արցախ մտած գումարները յուրացվել են, ինչո՞ւ են 2022-ին ավելի շատ գումար հատկացնում՝ առանց պատժելու»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, հայ-թուրքական հարաբերությունների հարցերով բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ փետրվարի կեսերին, այս անգամ՝ Ստամբուլում։ Ի դեպ, ըստ նույն աղբյուրի, առաջին հանդիպումից հետո Ռուբեն Ռուբինյանն իր այցի հետ կապված արդյունքներն ու ողջ տեղեկատվությունը, բնականաբար, միանգամից փոխանցել է Նիկոլ Փաշինյանին և միայն նրա հետ հանդիպումից հետո, նրա ուղղորդմամբ ու գիտությամբ է տեղեկության որոշակի չափաբաժին տրամադրել ԱԳՆ համապատասխան կազմին։ Ընդհանրապես, ԱԳՆ-ն այս ողջ գործընթացից դուրս է մնացել և հիմնականում դիտորդի կարգավիճակում է: Մեր տեղեկություններով, այս հանգամանքը լուրջ դժգոհություն է առաջացրել կառույցում, քանի որ այն վերջին շրջանում դարձել է լուսանցքային գերատեսչություն, որին Փաշինյանը չի վստահում։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ նույն վիճակն է նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև «ապաշրջափակման» գործընթացների առումով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում: Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»: Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել: Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, սակայն ընդգծենք՝ նա ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայների շնորհիվ, ընդդիմությունը չքվեարկեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչի մեկնարկն արդեն տրվել է Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների ունեցած հանդիպումով, նաեւ փշալարային տրամաբանությամբ կահավորված ու զինված սահմանների թոթափում է ենթադրում։ Համենայնդեպս Շիրակի մարզից «ժողովուրդ» օրաթերթին շարունակ տեղեկություններ ու ահազանգեր են հասնում այն մասին, որ եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ամեն բան հարթ ընթանա, ապա չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի, քանի որ դրա կարիքը պարզապես չի լինի։ Իհարկե, հայ-ռուսական միացյալ զորքերի մասին համաձայնագրի շրջանակներում դեռեւս 2010-ին ստորագրված արձանագրության մեջ ֆիքսված է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան այնտեղ մնալու իրավունք ունի մինչեւ 2044 թվականը, այնուամենայնիվ, թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ: Մարզպետը հորդորեց Պաշտպանության նախարարություն դիմել, բայց հիշեցրեց 2010-ին ստորագրված փաստաթուղթը: Նշենք, որ այն ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված N5 արձանագրության համաձայն՝ ոչ միայն բազայի տեղակայման ժամկետն էր սահմանվում, այլ նաեւ ռուսական կողմը պարտավորվում էր համատեղ ապահովել Հայաստանի ռազմական անվտանգությունն ու սատարել հայկական զինուժին սպառազինվելու արդիական զինատեսակներով»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը հանդիսանում է նաև խոշորագույն հարկատու (ՊԵԿ-ի՝ երեկ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջինն է), և որի շուրջ զարգացումները վերջին շրջանում ուշագրավ երանգներ են ստանում, որդեգրել է կադրային քաղաքականության «օրիգինալ» մեթոդաբանություն:  «Փաստ» թերթի տեղեկություններով, կոտրելով տասնյակ տարիներով ընկերությունում հիմնավորված գերմանական ավանդույթները՝ սույն ընկերության նոր տնօրեն Ռոման Խուդոլին մարդկանց աշխատանքի է ընդունում ոչ թե պրոֆեսիոնալ հատկանիշներից ելնելով, այլ հստակ պայմաններով ու ակնկալիքներով, այդ թվում՝ քաղաքական ու ֆինանսական: Իսկ հայաստանյան աշխատաշուկայում տիրող իրավիճակը, առավել ևս՝ Սյունիքի մարզում օր օրի ահագնացող վտանգների ֆոնին, մարդկանց այլընտրանք չի թողնում, քան համաձայնել առաջ քաշված պայմաններին, թեպետ քիչ չեն նաև նրանք, որոնք հրաժարվում են:Մեր աղբյուրները նշում են, որ սույն անձը նույն մեթոդներով տարիներ շարունակ առաջնորդվել է Ագարակում և Սոթքում, այժմ էլ այս և այլ արատավոր մեխանիզմները, որոնք արմատախիլ էին արվել հետխորհրդային ԶՊՄԿ-ում, և փոխարենը ներդրվել էին գերմանական ավանդույթներ, ներմուծում է ԶՊՄԿ: Նշյալ արատավոր մեխանիզմների «վերակենդանացման» մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ԶՊՄԿ մի շարք ապրանքների մատակարարման մենաշնորհը տրվել է Նիկոլ Փաշինյանի «սրտի» օլիգարխներից մեկին։ Տեղում խոսում են, որ առաջիկայում այդ օլիգարխը կարող է չբավարարվել եղածով ու իր ձեռքը վերցնել ընդհուպ մինչև վերջին կարկանդակի մատակարարման մենաշնորհը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Բոլոր՝ նաև սպասվելիք թանկացումները և այսօր առկա գնաճը փոխկապակցված երևույթներ են և միմյանց հետ պատճառահետևանքային կապի մեջ են: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով նաև կոմունալ ծառայությունների սպասվելիք ու արդեն առկա թանկացումներին: Նրա խոսքով, սակագների բարձրացումները տեղի են ունենում խիստ անբարենպաստ իրավիճակում, մինչդեռ ճիշտ քաղաքականության ու հաշվարկների դեպքում միգուցե հնարավոր կլիներ այլ իրավիճակ ունենալ: «Ծառայությունների սակագների բարձրացումները շղթայական էֆեկտով, որպես հետևանք, հանգեցնում են ապրանք-ծառայությունների գների աճին: Բայց նաև կա հակադարձ գործընթաց, երբ ապրանք-ծառայությունների գնաճն իր հերթին ազդում է սակագների աճի վրա: Մասնավորապես՝ հոսանքի գնի վերանայման հետ կապված ավելի վաղ ՀԾԿՀ-ին դիմում եղավ, և հիմնավորումներից էին ընդհանուր գնաճը, նաև գազի սակագնի նախորդ բարձրացումը: Հաշվի առնելով, որ նույն ջերմաէլեկտրակայանները, որոնք ապահովում են մեզ մատակարավող հոսանքի մոտ 40 տոկոսը, աշխատում են գազով, բնական էր, որ գազի թանկացումն առաջացնելու էր նաև հոսանքի գնի բարձրացում: Այս իմաստով գործ ունենք բավականին բացասական շղթայի հետ: Այն իրավիճակը, որում արդեն այսօր ենք հայտնվել, թույլ է տալիս ենթադրել, որ մենք գտնվելու ենք սակագների անընդհատ բարձրացման շղթայի մեջ»,-ասաց նա՝ շեշտելով, որ առաջին հետևանքը դոմինոյի էֆեկտով հետագայում սպասվելիք գնաճն է:


«Նման նախադեպ արդեն ունեցել ենք, և այս անգամ ևս սակագների վերոնշյալ բարձրացումները նախ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճին են հանգեցնելու: Սակագների բարձրացումը հանգեցնելու է ապրանք-ծառայությունների թանկացմանը՝ արդեն տնտեսության ոլորտում: Այսինքն, այս շղթան, որպես երկրորդային ազդեցություն, նաև բիզնեսի վրա է ազդելու՝ հաշվի առնելով հատկապես այն, որ ծառայություններից բիզնեսը շատ ավելի մեծ մասշտաբներով է օգտվում: Բիզնեսի վրա հնարավոր մեկ այլ հետևանք կա՝ անորոշության այն միջավայրն է, որի առաջ բիզնեսը կանգնել է նաև սակագների անընդհատ փոփոխության պայմաններում: Այսինքն, բացի առկա անվտանգային խնդիրներից, ոչ կայուն տնտեսության փաստից բխող անորոշությունից, այսօր բիզնեսը բախվում է նաև սակագների անորոշության հետ, ինչը, կարծես, անընդհատ կրկնվող շղթա լինի: Սակագների բարձրացման էֆեկտը տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն է ունենալու, և քանի որ սա առաջին ալիքը չէ, անընդհատ կրկնվում է, պարզապես խորացնելու է այսօր առկա սոցիալ- տնտեսական խնդիրները»,-ասաց մեր զրուցակիցը:


Խոսելով բիզնեսի ու սակագների կապի մասին՝ նա շեշտեց. «Այստեղ անգամ կանխատեսելու կարիք չկա. մենք ունենք նախադեպ՝ կապված գազի սակագնի նախորդ բարձրացման հետ: Այդ ժամանակ ամեն ինչ արվեց՝ ցույց տալու, որ շարքային սպառողի համար սակագինը չի բարձրանում: Այսինքն, մշակվեց մեխանիզմ, որ շարքային սպառողի համար սակագինը չբարձրանա, փոխարենը սլաքներն ուղղվեցին դեպի ավելի լայն սպառող՝ բիզնես հատված: Արդյունքում տուժեց բիզնեսը, բայց տուժեց նաև շարքային սպառողը: Ու դժվար է ասել, թե սպառողը որ պարագայում ավելի շատ տուժեց. մասնավորապես՝ ավելի կտուժեր, եթե սակագինը բարձրանար, բայց դեպի բիզնես իրավիճակն ավելի չվատթարացվե՞ր, թե ՞ տուժեց բիզնեսից արդեն հակադարձ եկող ազդակներով՝ գնաճի այն մակարդակով, որն այսօր ենք տեսնում: Միևնույն ժամանակ, թեպետ բիզնեսի հետ կապված բացասական հետևանքների նախադեպն արդեն ունենք, բայց, դրա հետ մեկտեղ, այս ամենը չենք կարող իրականությունից կտրված դիտարկել: Եթե մենք խոսենք այլ հավասար պայմաններում, երբ, ենթադրենք, բիզնես միջավայրի հետ կապված այլ խնդիրներ չկան, ու միայն սակագների թանկացումն, է, որն էլ, ենթադրենք, օբյեկտիվ է, այդ պարագայում թե՛ հետևանքների, թե՛ երևույթի մասին այլ ելակետից կարող էինք խոսել: Բայց երբ այս ամենը զուգորդում ենք իրականության հետ, այլ պատկեր ենք ստանում: Նույն բիզնեսն առնվազն նախորդ երկու տարին տարատեսակ շոկերի միջով է անցել ու շարունակում է անցնել, քանի որ չենք կարող ասել, որ տնտեսությունը վերականգնված է, միջավայրը՝ կայունացած: Անվտանգային միջավայրն այսօր ևս բավականին բարդ իրավիճակում է, ինչն անորոշություն է բիզնեսի համար: Բացի այդ, ՀՀ-ն իրականացնում է թանկ փողերի քաղաքականություն՝ ի դեմս վերաֆինանսավորման տոկոսադրույքի անընդհատ բարձրացման, ինչն ուղիղ հարված է տնտեսությանը: Հաշվի առնելով այս ամենն ու նաև սակագնային նոր բեռը՝ բիզնեսի խնդիրներն էլ ավելի են մեծանալու: ՓՄՁ-ները հատկապես կհայտնվեն բարդ վիճակում: Հաշվի առնելով ՓՄՁ-ների կարևորությունը՝ ի վերջո, մեր տնտեսության համար հերթական հարվածն է լինելու»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102222

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online