Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով կմեկնի Իրան։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանում երկրի դեսպան Ալի Ալիզադեին։
Նրա խոսքով՝ այցը նախատեսված է հունվարի 25-ին։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102168