Կորոնավիրուսը Հայաստանում. 688 նոր դեպք, մահ չի գրանցվել

Հայաստանում հունվարի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 688 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 352 399 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 679 525, վերջին մեկ օրում արվել է 1523 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 8454 պացիենտ: Մեկ օրում նրանց թիվն աճել է 512-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 334 394 անձ` վերջին մեկ օրում 176 անձ:


Վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել: Մինչ օրս կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 8028 է:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102153