Այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել. Դանիելյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հրաժարական է տվել:


Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.


"Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.

- ինչու հիմա տվեց հրաժարական,
- ինչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,

- ինչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,
- խոսելով ’համազգային ճգնաժամի" մասին, նկատի ունի այն, ինչը տեղի է ունեցել, թե ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,
- խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ինչ նկատի ունի’ մամուլի նյութերը, թե իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,

- գուցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,
- ինչ "արմատական քաղաքական փոփոխությունների" մասին է ակնարկում, որի վրա "նախագահը ազդելու հնարավորություն չունի",
- եվ վերջապես, ինչու այլեւս "սխալվելու հնարավորություն ազգը" չունի, ինչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։

Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։

Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ",- գրել է Դանիելյանը:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102137