Հայաստանում հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 690 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 350 897 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 669 792 վերջին մեկ օրում` 5 812 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7 242 պացիենտ: Մեկ օրում աճել է 812-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 334 109 անձ` վերջին մեկ օրում 127 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8026 է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102113