Թուրքիան չի ցանկանում հայկական կողմի հետ հանդիպումները շարունակել 3-րդ երկրում

Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը:  Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական «İhlas» լրատվական գործակալության  դիվանագիտական աղբյուրներին:


Աղբյուրը հաղորդում է, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտ չի համարում, որ ներկայացուցիչների հետագա հանդիպումներն անցկացվեն այլ երկրներում:


Հիշեցնենք, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչներ նշանակված Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին Մոսկվայում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102056