Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։
«Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող է մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունենք: Մենք հույս ունենք կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը դեմ առ դեմ ձևաչափով»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հավելել է, որ շարունակելու է կապ պահել Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
Էրդողանը նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում է փետրվարի սկզբին այցելել Կիեւ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/102021