Չավուշօղլուն ասել է՝ ինչ են քննարկելու Թուրքիայի և ՀՀ-ի ներկայացուցիչները 2-րդ հանդիպմանը

Երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպմանը կքննարկվեն վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Trend-ը։


Նրա խոսքով՝ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները առաջին հանդիպման ընթացքում նախանշել են երկխոսությունից ակնկալիքներն ու նպատակները։


«Մեր նպատակը Հայաստանի հարցում հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։ Մենք այդ մասին հայտարարել ենք ավելի վաղ։ Հայաստանը բավարարված է մեր դիրքորոշմամբ։ Կքննարկվեն այն քայլերը, որոնք կարող են հետեւել ավիահաղորդակցության մեկնարկին եւ հատուկ ներկայացուցիչների նշանակմանը: Դրա վրա կաշխատեն հատուկ ներկայացուցիչները, այն է՝ քննարկել վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված քայլերը», - ասել է Չավուշօղլուն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101982