Ինչո՞ւ Վանեցյանը չի մեկնել ԱՄՆ խորհրդարանական պատվիրակության կազմում. փորձագետ

ԱՄՆ կոնգրեսականները մի կողմ են դրել իրենց ներքաղաքական գզվրտոցը և ցուցադրելով պետականության, երկկուսակցական համակարգի և ժողովրդավարության նկատմամբ հարգանք, միասին ընդունում են օտարերկրյա պառլամենտական պատվիրակությանը, որի երեք անդամներն էլ նույն կուսակցությունից են (դեսպանն այդ թվում):


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ԱՄՆ չմեկնելու պատճառը:


«Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել 3 մասնակցի: Փաստորեն Հայաստանի ընդդիմությունից մարդ են հանել մասնակիցների ցուցակից, որ դեսպանը հանդիպմանը մասնակցի: Դեսպանի համար սա ընդամենը հիանալի «photo opportunity» էր (Մենենդեզի հետ կապված պատմությունը վկա): Եթե նա իր տեղը զիջեր ԱԺ ցանկացած ընդդիմադիր գործչի, ապա դա շատ դրական և ադեկվատ կընդունվեր Կոնգրեսի ղեկավարության կողմից՝ որպես հավատարմություն բազմակուսակցական համակարգին և ժողովրդավարությանը:


Էլ չեմ ասում, որ դեսպանը կարող էր բանակցել 4-րդ մասնակցի համար, կամ նստել երկրորդ շարքում:


Ինչու՞ չի կարելի մի փոքր դիվանագետ, հեռատես ու խորաթափանց լինել», - ասված է Սուրեն Սարգսյանի գրառման մեջ:



VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղարը հայտնել էր, որ պատճառը, որ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը չեղյալ է հայտարարել իր այցը ԱՄՆ խորհրդարանական պատվիրակության կազմում, իշխող ուժի կամայական որոշումն է՝ սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում կայանալիք կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:


«Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք մարդ, եւ որոշում է կայացվել Վանեցյանին չընդգրկել նրանց կազմում։ Փաստորեն, իշխանությունները որոշել են, որ պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա, և հայկական կողմից հանդիպմանը կմասնակցեն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը»,-պարզաբանեց մամուլի քարտուղարը։


Արթուր Վանեցյանն ի պատասխան հայտնել է, որ այդ դեպքում նպատակահարմար չի գտնում իր այցը ԱՄՆ և չեղյալ համարել այն, «քանի որ նման օրակարգի փոփոխության պայմաններում այցը արարողակարգային բնույթ էր կրում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101967

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online