Հայաստանի Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարական է տվել։
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը հունվարի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասված է ԱԺ նախագահի պաշտոնակատար, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Իր հայտարության մեջ Յոլյանը որպես հրաժարականի պատճառ նշում է «անձնական նկատառումները»:
«Անձնական նկատառումներով, որոշում եմ կայացրել մի փոքր վաղ դադարեցնել իմ լիազորությունները։
Վստահ կարող եմ հայտնել, որ թողնում եմ անաչառ, ազնիվ, իրենց գործին գիտակ և համերաշխ թիմ, որը, համոզված եմ, նույն արդյունավետությամբ և արժանապատվորեն կշարունակի ծառայել մեր պետությանը և ժողովրդին», - ասված է նրա հայտարարության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101904