Հյուսիսատլանտյան դաշինքը ձգտում է օկուպացնել Ուկրաինան։ Այս մասին գարնանային խորհրդարանական նստաշրջանի բացմանը հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նա նշել է, որ Ուկրաինա Ռուսաստանի իբր պատրաստվող ներխուժման մասին լուրերի տարածումը կարելի է գնահատել որպես Ուկրաինայի տարածք ՆԱՏՕ-ի առաջխաղացման տեղեկատվական պատրաստություն:
«ՆԱՏՕ-ի խորհրդականներն ու հրահանգիչներն արդեն Ուկրաինայում են, դաշինքում հիմա մտածում են, թե ինչպես հիմնավորել զորքերի մուտքը։ Այլ կերպ ասած՝ ՆԱՏՕ-ն ձգտում է օկուպացնել Ուկրաինան», - հայտարարել է Վոլոդինը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101794