Դատարանը պարտավորեցրել է Սուքիասյանին ապացուցել, որ Սարգսյանը 100 մլն է կրվել կազինոյում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական գործարար-պատգամավոր Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը:


«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր կայացած դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ։


Արդյունքում, դատարանը պարտավորեցրեց հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ այն պարունակում է իր մեջ կոնկրետ, հստակ տեղեկություններ՝ որոշակի գործողությունների վերաբերյալ, վերացական չէ։


Գործի լուծման համար նշանակություն ունի նաև փաստը, որ տվյալ փաստացի տվյալն իրականում արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ինչը ևս պետք է ապացուցի հայցվոր կողմը։


Բացի այդ՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայցվել են հրապարակային ձևով։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում է իրականությանը։


Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև մարտի 18-ը, ժամը՝ 16։00-ն։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101717