Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին

Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից:


«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել 14.01.2022թ.-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը։


ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում ԱՀ քաղաքացու կողմից ադրբեջանական կողմն անցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են ԱԱԾ հաղորդագրությունում։



 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101659