Արցախը Հայաստանին կապող մայրուղին փակ է ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է։ Բքի պատճառով փակ է Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ն: Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածի երթևեկությունը միակողմանի է: Սարավան-Զանգեր ճանապարհահատվածում տեղ—տեղ առկա է մերկասառույց», - ասված է հաղորդագրությունում:
Արցախի ԱԻՆ փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101649