ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանը 2022 թվականի հունվարի 14-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մինչ նոր նշանակումը Վիգեն Մեսրոպյանը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101625