Մամուլի տեսություն. Հայաստանի բնակչությունն ապրում է գերլարվածության պայմաններում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հասարակությունը բաժանվել է երեք չափազանց անհավասար մասերի՝ զինյալների գործողությունների պաշտպաններ (մեծամասնություն), ոստիկանության գործողությունների պաշտպաններ (փոքրամասնություն) և սթափ մարդիկ (ճնշող փոքրամասնություն)։ Առաջին երկուսի դիրքորոշումը պարզ է՝ եթե դու հալած յուղի տեղ չես դնում Ալեք Ենիգոմշյանի բացատրությունները կրակոցների, վիրավորների և պատանդների մասին, ուրեմն դու տականք ես, ռեժիմի սպասարկու։ Եթե դու «բացեր ես տեսնում» կատարվածի վերաբերյալ Աշոտ Ահարոնյանի վարկածի մեջ, ապա դու դարձյալ տականք ես, արդարացնում ես պետության դեմ կատարված հանցագործությունները։ Բայց մի րոպե… Թե մեկը, թե մյուսը ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ դեպքերը ներկայացնել այս կամ այն ձևով, նրանք հակամարտության կողմերն են։ Ինչո՞ւ ես պետք Է նրանց անվերապահորեն հավատամ, միայն այն պատճառով, որ չեմ սիրում իշխանություններին կամ Ժիրայր Սեֆիլյանի՞ն։ Ատացվում է, որ ես պետք Է երկրպագուն լինեմ կամ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի, կամ ծեծող-ջարդող, գործ սարքող և անկապ «բերման ենթարկող» ոստիկանների։ Մեկը սև Է, մյուսը սպիտակ։ Իսկ չի՝ կարելի արդյոք ընդհանրապես դեմ լինել բռնությանը՝ ում կողմից Էլ այն կիրառվի, ընդհանրապես դեմ լինել ապօրինի զենքին և դրա կիրառմանը, ով Էլ դա անի՝ Լիսկայի թիկնապահնե՞րը, թե՞ «Սասնա ծռերը»։ Ընդհանրապես դեմ լինել զենքի ուժով քաղաքական հարցերի լուծմանը՝ լինի դա 1996 թվականի սեպտեմբերի 25-ին, 2004 թվականի ապրիլի լույս 13֊ի գիշերը, 2008 թվականի մարտի 1-ին, թե 2016 թվականի հուլիսի 17-ին։ Ընդհանրապես կողմ լինել ժողովրդավարությանը, լայնախոհությանը, ներողամտությանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն տասնմեկ օր է՝ Հայաստանի բնակչությունն ապրում է գերլարվածության պայմաններում, եւ ողջ հանրության ուշադրությունը կենտրոնացած է «Սասնա ծռերի» կողմից գրավված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա: Հանրության մի ստվար զանգված ամենավերջին լուտանքներով է հիշատակում Սերժ Սարգսյանին եւ նրա քաղաքական թիմին՝ վիրավորանքներով վանկարկելով՝ հեռացիր, եւ, ահա, ՀՀԿ-ականները որոշել են ավելի բորբոքել մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերը: Երեկ նժդեհական այդ կուսակցության պաշտոնական կայքէջից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Դավթաշեն, Նուբարաշեն, Արաբկիր վարչական շրջաններում Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը եւ նշված վարչական շրջանների ղեկավարները (բացառությամբ ՀՅԴ-ական Արաբկիրի), հավաքվել էին գեղեցիկ կահավորված սենյակներում եւ «թիթեռ էին նկարում»: Այո, նրանք զբաղված էին կուսակցության հզորացման կարեւորագույն աշխատանքով: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական անդամատոմսեր էր բաժանում մի քանի քաղաքացիների: Իհարկե, Տարոն Մարգարյանը բազմիցս է ապացուցել, որ իրեն չի սպառնում երկրում կամ մայրաքաղաքում ստեղծված իրավիճակները համարժեք ընկալելու «դժբախտությունը», բայց որ իշխող ՀՀԿ-ում այդպիսիք շատ են, մի փոքր անհավատալի էր թվում: Փաստն այն է, որ Տարոն Մարգարյանը եւ մյուս ՀՀԿ-ականներն իրենց այդ քայլով երեկ ուղերձ հղեցին առ այն, որ Հայաստանում դեռ գտնվում են մարդիկ, այդ թվում երիտասարդներ, որոնք պատրաստ են Սերժ Սարգսյանի հետ կիսել նրա հասցեին հնչող լուտանքները: Ինչպես ասում են՝ ճաշակի հարց է»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ից հետո միակ քաղաքական ուժը, որը հստակ ու ամբողջովին քաղաքական բնույթ ունեցող գնահատական տվեց եղելությանը, ՀՅԴ-ն էր։ Նրա ինչպես պաշտոնական հայտարարության, այնպես էլ անհատ գործիչների գնահատականներում հստակորեն սահմանազատվեցին երկրում ստեղծված իրավիճակի, մեղմ ասած, ոչ այնքան դրական արժեւորումները եւ դրա հաղթահարման օրինական-սահմանադրական ուղին ընտրելու անհրաժեշտության աներկբա հիմնավորումը։ Անշուշտ նման արժեւորումներն ու միաժամանակ՝ իրավիճակի հաղթահարման պահանջները կարող էին դուր չգալ ոչ միայն ՊՊԾ-ն գրավածներին, այլեւ իշխանության գծով սեփական գործընկերներին, բայց դրանք հստակորեն քաղաքական գնահատականներ էին։ Իսկ կուսակցությունները հենց նրա համար են, որ երկրի համար ստեղծված բարդ կացության մեջ կարողանան հանդես բերել որոշակի քաղաքական դիրքորոշումներ ու ներկայացնել իրավիճակի հաղթահարման հստակ դեղատոմսեր։ Որքան էլ տարօրինակ է, Հայաստանի քաղաքական դաշտի մյուս քաղաքական ուժերի շրջանում գերակայող դարձավ կոնյունկտուրային բնույթի կեցվածքը, հաճախ էլ՝ դրա վրա հիմնվող «լուսանկարվելու մարտավարությունը»։ Այս առումով տարբեր ուժերի որդեգրած մոտեցումների սկզբունքային տարբերությունը թերեւս միայն այն էր, որ ապրիլյան պատերազմի օրերի Ղարաբաղին փոխարինել էր ՊՊԾ-ն։ Այսինքն՝ եթե ապրիլին նրանց համար «լուսանկարչատունը» Ղարաբաղն էր, ապա հուլիսի 17-ից հետո՝ ՊՊԾ-ին հարակից Խորենացի փողոցը։ Փաստորեն վերջին օրերին իրար հետեւից Խորենացի փողոց այցելած կուսակցական գործիչների մեծ մասն ընդամենը «երեւալու» հարց էր լուծում։ Առավել տիպականը նորաստեղծ «Համախմբումի» առաջնորդի ու կուսակտիվի այցն էր, որն իրականացվեց միայն տեսախցիկների առջեւ «խորիմաստ» դատողություններ անելու համար»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10138

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel