Ադրբեջանի զինվորականները մասնակցում են Saber Guardian-2016 միջազգային մանևրներին, որոնք հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 7-ը անցնում են Ռումինիայում: Այդ մասին haqqin.az-ին հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ում:
Saber Guardian-2016 բազմազգ զորավարժությունները տեղի են ունենում ռումինական Ցամաքային ուժերի պատրաստման Getica կենտրոնում: ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող մանևրներին մասնակցում է ավելի քան 2,7 հազար զինվորական ՆԱՏՕ-ի հինգ երկրներից՝ Բուլղարիա, Կանադա, Լեհաստան, Ռումինիա և ԱՄՆ-ը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/10135