Շտապ հանրահավաք՝ նոր սահմանափակումների հաղթահարման թեմայով. Զոհրաբյան

Հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» օրենքի 27-րդ հոդվածի պահանջը, սույնով տեղեկացնում ենք ձեզ, որ 2022թ. հունվարի 17-ին, ժամը 16:00-ին տեղի է ունենալու խաղաղ շտապ հավաք՝ ՀՀ առողջապահության նախարարության շենքի մոտ (Գարեգին Նժդեհի արձանի մոտ)՝ «Պարտադիր  պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումները հաղթահարելու» թեմայով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության հիմնադիր Արա Զոհրաբյանը:


«Հանրահավաքի ժամանակ ելույթներ կունենան փաստաբաններ, բժիշկներ և տարբեր ոլորտների մասնագետներ:


Հրավիրում ենք մասնակցելու ռեստորանների, հյուրանոցների, մարզասրահների, թանգարանների, թատրոնների, գրադարանների աշխատակիցներին, ինչպես նաև բոլոր շահագրգիռ քաղաքացիներին:


Հիշեցնում ենք, որ «Ազատ կամք» նախաձեռնությունը դեմ է պատվաստման ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ: Պատվաստվելու հարցը պետք է որոշի քաղաքացին սեփական ազատ կամքով:


Մենք դեմ ենք քաղաքացիներին պատվաստվածների և չպատվաստվածների խմբերի բաժանելու քաղաքականությանը:


«Ազատ կամք» նախաձեռնություն,


հանրահավաքի պատասխանատու՝


Արա Զոհրաբյան»։


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101317