Հավաքական խաղաղապահ ուժերի ինքնաթիռի թռիչքի պահը հայտնվել է տեսանյութում։ Խաղաղապահ ուժերի կազմում են ՌԴ Զինված ուժերի եւ Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի հանրապետությունների ստորաբաժանումները:
Այս մասին հայտնում է «Զվեզդա»-ն։ Կադրերում զինծառայողները տեղավորվում են Իլ-76 ինքնաթիռում։ Թռիչքն իրականացվել է Չկալովսկի օդանավակայանից:
ՌԴ-ից հավաքական ուժերի կազմում են օդային ուժերի ստորաբաժանումներն ու զորամասերը։ Ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները Ղազախստան են տեղափոխում խաղաղապահ զորակազմի ռուսական մասը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/101114